Պատմության ռևիզիոնիստներ հա էլ եղել են:
ՈՒ կլինեն:
Նման «ռևիզիոնիստներ» կան ՀՀ ներկայիս իշխանության մեջ, որոնցից առաջինը էն կանաչի ծախողի գլխարկով ղժղժանն է:
Հասկանալի է, որ նրա ու իր կնոջ «կրթական» (իրականում հակակրթական) փակ ծրագրի մասնակիցներից մեկը որոշել էր փայլատակել, թե բա գիտե՜ք, Հիտլերը, ֆաշիստները ուզում էին Թուրքիան գրավեին, պատմական Հայաստան ստեղծեին...
Փուչիկներ:
Կա նման տեղեկություն, որ ֆաշիստական Գերմանիան ինչ-որ մի պլան է մշակած եղել (այն հիշատակվում է որպես «Հերտրուդա» կամ միգուցե «Հերտրուդա-Մարիա»), որ Բուլղարիայի հետ Թուրքիայի վրա հարձակվի, միթոմ՝ 1941 թվի վերջերին: Այսինքն՝ «Բարբարոսա», ապա և՝ «Թայֆուն» պլաններից հետո: Բայց դրա մասին հիշողները հաշվի չեն առնում, որ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելուց 3 օր առաջ, 1941թվի հունիսի 18-ին Հիտլերը Թուրքիայի հետ չհարձակման պայմանագիր է կնքել:
Շատ հնարավոր է, որ «հարձակվելու սպառնալիքով» Գերմանիան կարող էր և այդ պայմանագրի կնքումը խթանել, հիմնականում՝ Թուրքիայից իրեն անհրաժեշտ հանքանյութեր (մասնավորապես՝ քրոմի) ստանալու համար:
Փաստն այն է, որ 1941-ից մինչև 1944-ի կեսերը Թուրքիան Գերմանիային լավ էլ մատակարարել է:
Մյուս կողմից, եթե ինչ-ինչ նպատակներով նման մի ծրագիր թեկուզ մշակվել էլ է, այն ռեալ քաղաքականության մեջ ջրվել է արագորեն:
ՈՒ հիմա դա բռնել, ուռճացնել, սարքել եսիմ ինչ, կարող էր երևի միայն հաստիքով նիկոլկական աշխատողը:
Մյուսը. Կովկասը գրավելու մղվող Հիտլերն ունեցել է նաև պլան՝ «Կովկասի ռայխսկոմիսարիատ» ձևավորելու՝ Թիֆլիս կենտրոնով, որի կազմում նաև, հասկանալի է, Հայկ.ԽՍՀ-ն էր մտցված ու՝ վերջ:
Լավ է, որ մեր պապերն էդ ֆաշիստական կտերը չեն կերել, ու տղամարդավարի կռվել են, ֆաշիստներին էլ Կովկասից հետ են շպրտել:
Հա, իսկ Ստալինգրադի անկման դեպքում, Թուրքիան Հայաստանի վրայով ներխուժելու էր Անդրկովկաս, հենց էնպես չէին էլի, նրանք մի 20 դիվիզիա սահմանի մոտ պահում:
Բայց Ստալինգրադը ոչ միայն չընկավ, այլև Հիտլերը «թարս կապուտ» եղավ, ու էդտեղից սկսվեց լրիվ «Հիտլեր կապուտը»:
Հերիք ա, էլի, «դագդիգական» ախմախություններով նորմալ մարդկանց հունից հանեք...
Գնացեք էն բոսյակին «կրթեք», աջուձախ բերանը շաղ չտա, առնվազն:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ